ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.10.2017 10:54
Հայտնաբերվեց նաև ավազակության մեղադրանքով հետախուզվող 38-ամյա տղամարդը
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 8-ին՝ ժամը 06.30-ին, Ակնաշեն գյուղի Բարեկամության փողոցի 5/Ա շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 1979 թ. ծնված Հովհաննես Պ.-ին, որը հուլիսի 13-ից հետախուզվում էր Աշտարակի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով (Ավազակությունը) :
Խափանման միջոցը՝ կալանք: