ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.10.2017 09:35
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը՝ կամավոր
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 2-ին՝ ժամը 20.20-ին, կամավոր բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Էդգար Գ.-ն, որը մարտի 27-ից ՌԴ ՆԳՆ Նիժեգորոդսկի մարզի ՔՊԻՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի /սպանության սպառնալիք/ մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Էդգար Գ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: