ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.04.2018 10:51
Էրեբունու ոստիկանները հայտնաբերեցին Չեխիայի իրավապահների կողմից հետախուզվողին
Ապրիլի 13-ին՝ ժամը 10.20-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Նոր Արեշի 11-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթակվել Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին մասի (խարդախություն) մեղադրանքով հետախուզվող 1979 թ. ծնված Հովհաննես Չ.-ն:
Հովհաննես Չ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ և դատախազություն: