ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.09.2018 15:36
Հետախուզվողը հայտնաբերվեց Աշտարակի Տիգրան Մեծի փողոցում
Սեպտեմբերի 8-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցից անձի առևանգման փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1961 թ. ծնված Էդուարդ Ս.-ին, որը 2017թ. հունվարի 30-ից ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին և 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով: