ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.02.2017 10:37
Նրանք հետախուզվում էին խարդախության մեղադրանքով
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Ռոբերտ Ս.-ն, որը 2016 թ. դեկտեմբերի 29-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Արա Մ.-ն, որը 2016 թ. նոյեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Դավիթաշենի 4-րդ թաղամասի մի շենքում հայտնաբերել և բերման են ենթարկել 1977 թ. ծնված Սարգիս Հ.-ին, որը հունվարի 24-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 7-ին, ժամը 16-ին, բաժին է ներկայացել 1973 թ. ծնված Հայկ Ս.-ն, որը 2016թ. դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: