ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.11.2017 10:52
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքը. հետախուզվողները ներկայացան կամավոր
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 3-ին՝ ժամը 12.15-ին, կամավոր բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Կարեն Ե.-ն, որը հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) և 185-րդ հոդվածի 1-ին մասի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքներով:
***
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 3-ին՝ ժամը 11.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Նարեկ Կ.-ն, որը հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
***
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 3-ին՝ ժամը 10.30-ին, բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Կարեն Ս.-ն, որը նոյեմբերի 3-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը) և 361 հոդվածի 4-րդ մասի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) մեղադրանքներով: