ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.03.2018 13:02
Հետախուզվողը` Գոգավանի սահմանային անցակետում

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 3-ին, ժամը 1.25-ին, Գոգավանի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Կարեն Հ.-ն, որը 2008թ. հունվարի 14-ից Արցախի Հանրապետության ոստիկանության Մարտունու բաժնի կողմից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 4-րդ մասի մեղադրանքով: