ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.11.2017 09:31
Նովոսիբիրսկի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց անձնագրային բաժանմունքում
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի և անձնագրային խմբի ծառայողները նոյեմբերի 2-ին՝ ժամը 15.00-ին, անձնագրային բաժանմունքում հայտնաբերել և բերման են ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1996 թ. ծնված Տիգրան Ա.-ին, որը մարտի 21-ից ՌԴ ՆԳՆ Նովոսիբիրսկի մարզի Նովոսիբիրսկ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի /Ավազակային հարձակում/ մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: