ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.06.2018 13:06
Պատժի կրումից խուսափողը հայտնաբերվեց

«Կանալ-Պատնեշ» հակաթմրանյութային միջոցառման շրջանակներում, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հունիսի 1-ին ժամը 10:15-ին Զովունի գյուղի 28-րդ փողոցից բերման է ենթարկվել 1981 թվականին ծնված Արտակ Հ.-ն, ով այս տարվա մայիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդ. մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:
Արտակ Հ.-ն նույն օրը ներկայացվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան: