ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.02.2019 15:26
Ոստիկանները բացահայտել են ավտոբուսում հեռախոսի գողության դեպքը
Փետրվարի 14-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 16.30-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում գրպանից գողացել են բջջային հեռախոսը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, պարզել են, որ գողությունը կատարել է 1998 թ. ծնված Կարեն Հ.-ն, որը նույն օրը, ժամը 23.05-ին, Մաշտոցի պողոտայի 20 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: