ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.10.2012 11:25
Հեռախոսը գողացել էր ծանոթը
Ստեփանավանի բնակչուհի Լարիսա Ա.-ն հուլիսի 24-ին ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ հուլիսի 20-ին կորցրել է «Սամսունգ» բջջային հեռախոսը:
Հոկտեմբերի 3-ին պարզվել է, որ 1965 թ. ծնված Զաքար Խ.-ն հուլիսի 20-ին, ժամը 18.30-ի սահմաններում, գնացել է իր ծանոթ Լարիսա Ա.-ի բնակարան և օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից` պահարանի վրայից գողացել է հեռախոսը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: