ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.05.2019 17:30
Էրեբունու ոստիկանները բացահայտեցին հեծանիվների գողությունները
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվայլները, մայիսի 29-ին, ժամը 11.30-ին, Վրացյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 3 երիտասարդի: Նրանցից մեկը տվել է խոստովանական բացատրություն, որ մայիսի 28-ին, ժամը 12.30-ին, Մուրացան փողոցի տներից մեկի բակից գողացել է հեծանիվ, նաև Էրեբունի վարչական շրջանի տարածքից կատարել է այլ գողություններ:
Նա ներկայացրել է հեծանիվը:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձանց պարզելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մայիսի 29-ին, ժամը 14.00-ին, Տիգրան Մեծի պողոտայի նրբանցքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 53-ամյա տղամարդու, ով տվել է խոստովանական բացատրություն, որ մայիսի 24-ին, ժամը 12.30-ին, Տիգրան Մեծի պողոտայի նրբանցքից գողացել է հեծանիվ:
Տղամարդը ներկայացրել է հեծանիվը:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: