ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.09.2019 12:20
Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները հեծանիվների գողության դեպքեր են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Քանաքռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Արարատի մարզում ապրող 24-ամյա մի երիտասարդի։ Վերջինս տվել է խոստովանական բացատրություն, որ օգոստոսին Զեյթունում հեծանիվ է գողացել։ Դեպքի առթիվ նյութեր նախապատրաստվեցին։ Կատարված մի շարք միջոցառումների շնորհիվ պարզվեց նաև, որ բերման ենթարկվածը դարձյալ Զեյթունում ևս երկու հեծանիվ է գողացել։ Տուժողներից ընդունվել է հաղորդում։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։