ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.02.2014 18:19
Հեծանիվը գողացել և վաճառել է
Փետրվարի 26-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Ազատության հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արթուր Պ.-ին և հրավիրել 1989 թ. ծնված Հովհաննես Հ.-ին:
Պարզվել է, որ փետրվարի 24-ին, ժամը 14.00-ին, Արթուր Պ.-ն Դեմիրճյան փողոցի թիվ 33 շենքի մուտքից գողացել է Հովհաննես Հ.-ին պատկանող «Կուբ» մոդելի հեծանիվը, որը Ազատության հրապարակի մոտակայքում վաճառել է մի քաղաքացու:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: