ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.05.2019 14:04
Ցանկացել է դրամարկղից գումար հափշտակել
Մայիսի 8-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Սայաթ-Նովայի պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկի դեղատնից ցանկացել են գողություն կատարել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.15-ին, անհայտ անձը, ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մտել է Սայաթ-Նովայի պողոտայում գործող դեղատուն, որտեղ ցանկացել է դրամարկղից գումար հափշտակել, սակայն ոչինչ չհափշտակելով՝ հեռացել է:
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1989 թ. ծնված Արսեն Ղ.-ն, որը ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 9-ին, ժամը 15.15-ին, ինքնակամ ներկայացել է Չարբախի բաժանմունք, տվել խոստովանական բացատրություն, ներկայացվել Կենտրոնական բաժնի ծառայողներին:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: