ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.05.2013 17:47
Հարուցվել է վեցերորդ քրեական գործը
Մայիսի 5-ին, ժամը 20:20-ին, ոստիկանության աշխատակիցը զեկուցագիր է ներկայացրել, որ նույն օրը, ժամը 14:00-ի սահմաններում, իրեն է մոտեցել Ս. Շահումյանի անվան 1-ին դպրոցում տեղակայված թիվ 9/17 տեղամասի նախագահը, մատնացույց անելով Էդգար Ե.-ին` հայտնել է, որ վերջինս փորձել է կրկին անգամ կատարել քվեարկություն:
Էդգար Ե.-ն բացատրությամբ հայտնել է, որ 2-րդ անգամ փորձել է քվեարկել` հանձնաժողովի անդամների զգոնությունը փորձելու համար:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153 հոդվածի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: