ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.10.2017 11:09
Հարկադիր և ուղղիչ աշխատանքներից խուսափողը հայտնաբերվեց Վաղարշապատում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 24-ին, ժամը 16.55-ին, անձնագրային բաժանմունքից բաժին բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Արարատ Խ.-ն, որը հետախուզվում էր Ուկրաինայի քրեական օրենսգրքի 389 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (հարկադիր և ուղղիչ աշխատանքներից խուսափելը):