ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.06.2013 11:29
Հանցանքը խոստովանել է
Հունիսի 3-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում  մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ ս/թ ապրիլի կեսերին Ջրվեժ գյուղում գտնվող իր   հողամասի   քարե շինության դռան փականը կոտրելով` գողացել են   ջեռուցման 10 մարտկոցներ և 50 մ ռետինե խողովակ` պատճառելով 250.000 դրամի նյութական  վնաս:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 4-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Գառնիի բաժանմունք բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Գառնիկ Ն.-ն, որը խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը:
Կատարվում է նախաքննություն:

 
   
		





















































