ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.05.2013 10:53
Հանցանքը խոստովանել են
Մայիսի 10-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել 1936 թ. ծնված  Գագիկ Վ.-ն և  հայտնել, որ նույն օրը, ժամը 11.00-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ, դռան փականը բացելով, մտել են սեփականության իրավունքով իրեն պատկանող, Էջմիածնի հին խճուղում գտնվող էլեկտրամատակարարման կայան և գողություն կատարելու նպատակով, զոդման սարքով ապամոնտաժել էլեկտրական սարքավորումները` պատճառելով 250.000 դրամի  նյութական վնաս:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից բերման է ենթարկել 1991 թ. ծնված Կարեն Ա.-ին և 1968 թ. ծնված Իգոր Ֆ.-ին, որոնք խոստովանել են, որ նշված հանցագործությունը կատարել են իրենք: 
Կատարվում է հետաքննություն:

 
   
		





















































