ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.06.2014 17:59
Բնակարագողին հանցանքի վայրում անակնկալի բերեցին ոստիկանները
Հունիսի 23-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Հրազդանի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկից գողություն կատարելիս բռնել և Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 1983 թ. ծնված, նախկինում դատված Մարզպետ Պ.-ին, իսկ նույն շենքի բակից` նրա հանցակիցներ, 1973 թ. ծնված, նախկինում դատված Սերգեյ Պ.-ին և 1980 թ. ծնված, նախկինում դատված Կարեն Մ.-ին:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի տարածք է տեղափոխվել նաև Մարզպետ Պ.-ի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան:
Մարզպետ Պ.-ն խոստովանել է, որ պատուհանը պտուտակահանով բացելով` մտել է հիշյալ բնակարան, խառնել տան իրերը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել. դեպքի վայրում բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Մարզպետ Պ.-ն, Սերգեյ Պ.-ն և Կարեն Մ.-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն: