Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


14.07.2014 09:55

Աշխարհի առաջնության հանրային դիտման վայրերում հասարակական կարգի խախտման դեպքեր չեն արձանագրվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աշխարհի առաջնության հանրային դիտման վայրերում հասարակական կարգի խախտման դեպքեր չեն արձանագրվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արդեն մեկ ամիս աշխարհը բռնած ֆուտբոլային տենդը չշրջանցեց նաև Հայաստանը: Բնակա՛ն է: Եթե մենք ֆուտբոլային տերություն էլ չենք, համենայնդեպս այդ հրաշալի խաղը սիրելու և վայելելու գեղեցիկ ավանդույթներ ունենք, որոնք տարեցտարի հարստանում են նաև եվրոպական ու համաշխարհային ավանդույթներով: Հայկական ֆուտբոլասիրությունը բնակարաններից տեղափոխվում է սրճարաններ, գարեջրատներ, հատուկ բացօթյա վայրեր, որտեղ մեծ էկրանների առաջ հավաքված հարյուրավոր մարդիկ միահամուռ ցավում են իրենց սիրած թիմերի համար: Ֆուտբոլային մենամարտերի դիտումը մեզանում էլ դարձել է զանգվածային միջոցառում՝ իր բոլոր դրական ու բացասական դրսևորումներով: Դրականին չանդրադառնանք, իսկ բացասականն, օրինակ, խաղին զուգահեռ ոգելից խմիչքի օգտագործումն է, ախոյան թիմերի երկրպագուների հանդիպումը նույն տարածքում, ոգևորության կամ հիասթափության անթույլատրելի արձագանքները և այլն, և այլն: Ու պատահական չէ, որ Բրազիլիայից հազարավոր կիլոմետրերով հեռու Հայաստանում էլ ոստիկանները, բրազիլացի գործընկերներից ոչ պակաս աչալրջությամբ, հսկում են ֆուտբոլի հանրային դիտման տարածքները, հետևում, որ չխախտվի հասարակական կարգը, ֆուտբոլասերների կիրքը մնա համակեցության շրջանակներում: Եվ ամենակարևորը՝ հետևում ու հսկում են աննկատելիորեն, անհարկի միջամտությամբ չփչացնելով մարզական տոնը, մնալով ոչ պակաս ֆուտբոլասեր, բայց և հստակ ապահովելով ֆուտբոլասերների անվտանգությունը: Արդյունքն ակնհայտ է. անցած մեկ ամսվա ընթացքում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության համապատասխան ստորաբաժանումների իրականացրած կանխարգելիչ գործողությունների շնորհիվ, ֆուտբոլի աշխարհի առաջնության հանրային դիտման վայրերում չի արձանագրվել հասարակական կարգի խախտման ոչ մի դեպք, ոչ մի բախում ֆոտբոլասերների միջև: Նույն կերպ՝ որևէ միջադեպ չի արձանագրվել նաև բուքմեյքերական գրասենյակներում, որոնց տարածքը նաև տեսահսկվում է, իսկ գումարների տեղափոխումն ուղեկցվում է ոստիկանական կարգախմբերով: Սա նույնպես չափազանց կարևոր է, քանզի այստեղ զուտ ֆուտբոլային կրքերին գումարվում է նաև մեծ փողերի գայթակղությունը...