ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.08.2019 17:30
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում նռնակ, հրացան ու փամփուշտներ են հանձնվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ՝ օգոստոսի 7-ին բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքը։ Փարաքար գյուղի մի բնակիչ բաժին էր բերել կարճեցված փողով ու առանց գործարանային համարի հրացան, «Ֆ1» տիպի նռնակ, ինչպես և տարբեր տրամաչափի 130-ից ավելի փամփուշտ։ Զենք-զինամթերքն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Դրանք կամավոր հանձնած անձն էլ բաց է թողնվել, քանի որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։