ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.11.2017 12:06
Հանձնում են կամավոր
«Զինանոց-2017» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման երկրորդ փուլի շրջանակներում, ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 31-ին, ժամը 16.30-ին, 1955 թ. ծնված Սիմոն Շ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-17» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է իր հանգուցյալ հորը. ձեռք էր բերել ԽՍՀՄ տարիներին և պահել իրենց տանը կից անասնագոմի տանիքում:
***
«Զինանոց-2017» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 31-ին, ժամը 19.10-ին, 1964 թ. ծնված Վարդան Բ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 1 պահեստատուփ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտներով, 7.62 մմ տրամաչափի «Մոսին» հրացանի՝ 16, 14.5 մմ տրամաչափի ձեռքի գնդացրի 6 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը: