ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.08.2018 16:40
Հանձնել է զոհված որդու զինամթերքը
«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների և Արմավիրի մարզային վարչության վետերանների խորհրդի բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 26-ին, ժամը 13.30-ին, 1940 թ. ծնված Վազգեն Մ.-ն կամավոր հանձնել է 2 պայթաղյուս /տրոտիլ/, տարբեր տրամաչափի 45 փամփուշտ, ականանետի նռնակի 3 պայթուցիչ, հակատանկային ականի պայթուցիչ ու հայտնել, որ դրանք հայտնաբերել է նույն օրը, ժամը 11.40-ի սահմաններում, իրենց տան պատշգամբի խորդանոցը կարգի բերելիս. զինամթերքը պատկանել է 1994 թ. ԼՂՀ Հորադիզում զոհված որդուն: