ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.07.2017 13:25
Հանձնել են կամավոր
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 24-ին, ժամը 15.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1959 թ. ծնված Հակոբ Գ.-ն, հանձնել «Իժ-40» գրառումով ատրճանակ, ինքնաձիգի դատարկ փամփշտատուփ, տարբեր տրամաչափի 59 փամփուշտ և հայտնել, որ նշված ատրճանակն ու զինամթերքը ձեռք է բերել 1992-1994 թթ. Արցախյան ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 24-ին, ժամը 13.30-ին, 1987 թ. ծնված Գարիկ Ս.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ՝ պայթուցիչներով, «ՌԴԳ-5» տիպի 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորեղբորը:
***
Հուլիսի 24-ին, ժամը 12.35-ին, ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացել 1995 թ. ծնված Արմիկ Պ.-ն, կամավոր հանձնել ինքնաշեն ինքնաձիգ, ինքնաշեն պահունակ և 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի ատրճանակի 60 փամփուշտ և հայտնել, որ գտել է իրենց տան հարակից գոմի մոտ գտնվող ազբեստյա խողովակի միջից. Դրանք պատկանել են հանգուցյալ հորը: