Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


21.06.2013 18:31

Հանդիսություն ոստիկանության զորքերում. զոհված զինծառայողների հուշահամալիրի բացման արարողություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հանդիսություն ոստիկանության զորքերում. զոհված զինծառայողների հուշահամալիրի բացման արարողություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հունիսի 21-ը ոստիկանության զորքերի կազմավորման օրն է: Տարեդարձի կապակցությամբ հանդիսությունն անցկացվեց ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդում:
Տոնական հանդիսությունը սկսվեց զոհված զինծառայողների հուշահամալիրի բացման արարողությամբ:
Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան սպաները, հյուրերն ու զոհվածների հարազատները ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին սահմանների պաշտպանության ժամանակ եւ ծառայողական պարտքը կատարելիս զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատի մոտ: 
Տոնի առթիվ զինծառայողներին շնորհավորեց ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանության զորքերի անցած փառավոր ուղու մասին խոսեց ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանը:
Ոստիկանության զորքերի զինծառայողներին շնորհավորեց եւ զոհվածների հարազատներին ցուցաբերվող ուշադրության համար շնորհակալություն հայտնեց Անհայտ կորածների հարազատների միության նախագահ տիկին Ռիման:
Ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց Կոտայքի թեմի առաջնորդ, ՀՀ ոստիկանության հոգևոր պատասխանատու, գերաշնորհ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանը:
Ծառոյաղամարտական գործունեության մեջ դրսեւորած բարձր արդյունքների համար եւ ոստիկանության զորքերի օրվա կապակցությամբ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի եւ ոստիկանության զորքերի հրամանատարի կողմից զորքերի մի խումբ զինծառայողներ արժանացան պարգեւների:
Օրվա խորհուրդը մեծ էր, այն միայն տոնական չէր՝ հուզմունք, թախիծ, հիշողություններ, հպարտություն...
Զորամասի կապի ծառայության պետ, մայոր Շալիկո Կարոյանը առաջին ՄՀՕՋ-ականներից է:
Հուշապատին նրա մարտական ընկերների լուսանկարներն են...
Հուզված են զոհվածների հարազատները, անհայտ կորած Աշոտ Կարապետյանի հայրը դեռ սպասում է որդուն:
Շուռնուխում զոհված Սարգիս Քոլոզյանի մոր հուզումն անսահման է, լուսանկարում որդին է՝ մարտական ընկերների հետ...
Զոհվածների հարազատները ցավին ամոքում ունեն. որդիների հիշատակը հավերժ է, իրենք՝ միշտ ոստիկանության պետի, ոստիկանության զորքերի հրամանատարի ուշադրության, իրենց որդիների մարտական ընկերների հոգածության կենտրոնում...
Հայրենիքի համար ծառայելը պատիվ է, զոհվելը՝ սրբագործություն: Հուշապատին հավերժացած այս տղաների հոգիներն այսօր հպարտ թեւածում են վերեւներում....