Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


24.05.2018 19:17

Ոստիկանության պետի աշխատանքային հանդիպումները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության պետի աշխատանքային հանդիպումները  (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիսի 24-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային հանդիպում ունեցավ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հետ։
Անդրադառնալով ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման խնդրին՝ Վալերիյ Օսիպյանը կարեւորեց անձնագրային ծառայության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ հարգալից, բարեկիրթ վերաբերմունքի անհրաժեշտությունը՝ նշելով, որ քաղաքացիների հետ անմիջականորեն առնչվող ստորաբաժանումների որակյալ ու բարեխիղճ աշխատանքով է պայմանավորված ոչ միայն տվյալ ստորաբաժանման, այլեւ ամբողջ համակարգի հանդեպ հանրային վստահության ամրապնդումը։
Առանձնապես կարեւորելով կոռուպցիոն ռիսկերի իսպառ բացառումը` Վալերիյ Օսիպյանն ընդգծեց, որ հետեւողական է լինելու այդ հարցում. խստորեն պատժվելու է կոռուպցիոն ցանկացած դրսեւորում։
Ոստիկանության պետը հանդիպման մասնակիցների ուշադրությունը հրավիրեց նաեւ կատարողական բարձր կարգապահության եւ մի շարք այլ հարցերի վրա՝ նշելով, որ գլխավոր սկզբունքը պետք է լինի հասարակությանը բարձրակարգ ծառայությունների մատուցումը։
Նույն օրը ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այցելեց ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչություն։
Անձնակազմի հետ հանդիպման թեման բարձրակարգ ծառայությունների մատուցումն էր հասարակությանը։
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով ստորաբաժանման աշխատանքը՝ Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ նաեւ մի շարք թերությունների՝ խստիվ պահանջելով դրանց անհապաղ վերացումը։ Պետք է գիտակցել, որ մեկ աշխատակցի վատ աշխատանքը, համազգեստի ոչ պատշաճ կրումը կարող է ստվեր գցել մյուսների վրա. արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումները հատկապես պետք է գիտակցեն, որ իրենց վարքագծով, պահվածքով համակարգի մասին կարող են լավ կամ վատ կարծիք կազմել թե մեր քաղաքացիները, թե օտարերկրացիները՝ ընդգծեց ոստիկանության պետը։
Վալերիյ Օսիպյանը աշխատանքային հանդիպման մասնակիցներին տվեց կոնկրետ հանձնարարականներ։