ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.08.2019 18:33
Հանդիպում ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
 
Օգոստոսի 21-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանն ընդունեց ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության հարցերով պատվիրակությանը:
 Արմեն Ղուկասյանը ողջունելով հյուրերին՝ կարևորեց Հայաստան-ՆԱՏՕ 2017-2019 թվականների անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանություն-ՆԱՏՕ համագործակցությունը: 
 Ոստիկանության շտաբի պետը ներկայացրեց նաև գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները, որոնք վերաբերում են մարդկանց շահագործման և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում Հայաստանի կարողությունների ընդլայնմանը:
 Հյուրերը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ առաջարկություններ ներկայացրին բարեվարքության հարցերով մի շարք կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորության վերաբերյալ:
 Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

 
   
		





















































