ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.05.2019 18:21
Հանդիպում ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մայիսի 6-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ փոխպետքարտուղարի թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով տեղակալ Ջորգեն Էնդրյուսի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանի, ծրագրի իրավական գործերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյի և համակարգող Մարիցա Հովհաննիսյանի հետ: Վալերիյ Օսիպյանը ողջունեց հյուրերին և ներկայացրեց ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ՝ սկսած օրենսդրական փոփոխություններից մինչև ծառայողների սոցիալական ապահովության բարելավում և առաջիկայում նախատեսվող պարեկային ծառայության կազմավորում: Կողմերն ընդգծեցին, որ ժամանակակից մարտահրավերներին հակազդելու համատեքստում արդյունավետ է փորձի փոխանակումը իրավապահ մարմինների հետ՝ համակարգային բարեփոխումների, կրթական, հասարակական կարգի ապահովման և մի շարք այլ բնագավառներում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս: Ջորգեն Էնդրյուսն ավարտին շնորհակալություն հայտնեց Վալերիյ Օսիպյանին բովանդակալից զրույցի համար, որի ընթացքում քննարկվել էր նաև, թե Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն իրավապահ ոլորտի իր փորձառությամբ ինչպես կարող է աջակցել Հայաստանի ազգային ոստիկանությանն իր հավակնոտ բարեփոխումներում: Հանդիպումն անցավ կառուցողական փոխըմբռնման մթնոլորտում: