Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


15.11.2013 18:55

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում
Նոյեմբերի 15-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանն ընդունեց «Փրոջեքթ Հարմոնի» միջազգային հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակի մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանին եւ ծրագրի ղեկավար Ձյունիկ Վանեսյանին։ Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը եւ անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի  վարչության պետ Նելլի Դուրյանը։
Հունան Պողոսյանը բարձր գնահատեց «Փրոջեքթ Հարմոնիի» հետ համագործակցությունը՝ ընդգծելով անչափահասների շրջանում նրանց կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետությունը։
Նշենք, որ միջազգային այս կազմակերպության եւ ոստիկանության համագործակցությամբ՝ անչափահասների հանցագործությունների կանխարգելմանն ուղղված տարբեր իրավական ծրագրեր են իրականացվել։ Իր հերթին Մարիամ Մարտիրոսյանը բարձր գնահատեց ոստիկանության աջակցությունն ու պատրաստակամությունը։
Հանդիպման ընթացքում ստորագրվեց համագործակցության համաձայնագիր Հայաստանի Հանրապետության մարզերում հատուկ ձեւաչափով վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ։ Այդ դասընթացների արդյունքում կձեւավորվեն փորձնական ծրագրեր, կմշակվի դպրոցականների իրավագիտակցությունը բարձրացնելուն ուղղված, ինտերակտիվ մեթոդներով հագեցած միջոցառումների պլանավորման եւ իրականացման ուղեցույց՝ ոստիկանների եւ ուսուցիչների համար։
Կողմերը պայմանավորվեցին անցկացնել միջգերատեսչական հանդիպումներ եւ քննարկումներ՝ համայնքային վերականգնողական կենտրոնների հզորացման եւ նրանց կողմից անչափահաս իրավախախտների համար մատուցվող ծառայությունների ընդլայնման հարցերով։