Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


24.10.2013 19:12

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ  ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Հոկտեմբերի 24-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում հանդիպում ունեցավ պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը հանդիպման մասնակիցներին ներկայացնելով մարդ, քաղաքացի, իրավապահ Վլադիմիր Գասպարյանին՝ հայտնեց, որ համալսարանի խորհրդի որոշմամբ՝ օրինականության ապահովման գործում ունեցած ծանրակշիռ ներդրման համար նա պարգևատրվել է Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ոսկե մեդալով:
Պարգևի հանձնմանը հաջորդեց ոստիկանության պետի և համալսարանականների անկեղծ ու շահագրգիռ զրույցը ոստիկանությունում ընթացող բարեփոխումների, հասարակության հետ կապի ամրապնդման, ճանապարհային երթևեկության կազմակերպման, համակեցության մշակույթի բարելավման, մեր հասարակությանն ու քաղաքացուն հուզող այլ հարցերի շուրջ:
Կարևորելով ոստիկանության և հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ անցած երկու տարիներին ոստիկանությունը շեշտը դրել է դպրոցների հետ կապերի սերտացման վրա, իսկ առաջիկայում սկսվելու է աշխատանքը ուսանողության հետ: Ոստիկանության պետը գոհունակություն հայտնեց, որ այդ ծավալուն ծրագրի առաջին քայլն արվում է Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում՝ հանրապետության առանցքային բուհերից մեկում:
Անդրադառնալով ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ գերխնդիրը սկզբունքորեն նոր կառույցի ձևավորւմն է, ինչի հիմքում լինելու է նոր ոստիկանը՝ այլ արժեհամակարգով և գործունեության չափորոշիչներով, օրինականության պահապան, ով նախևառաջ քաղաքացի է, ում մեջ պետք է երկխոսեն քաղաքացին ու ոստիկանը,  ում առաքելությունը պետք է լինի ծառայությունը օրենքին ու ժողովրդին, իսկ կոչումը՝ իր կերպարով ու գործով հասարակության համար օրինակ ծառայելը:
Հանդիպման մասնակիցները նշեցին, որ բարեփոխումների արդյունքներն արդեն իսկ ակնառու են, մասնավորապես՝ հասարակությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների աշխատանքում, և բերեցին մի շարք օրինակներ, երբ ոստիկանների պահվածքը, կեցվածքը, խոսքը հաճելիորեն զարմացրել է իրենց:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև իրականացված աշխատանքի այլ ոլորտների՝ ներկայացնելով, մասնավորապես, ոստիկանության տասնյակ բաժին-բաժանմունքների, հենակետերի, անձնագրային ստորաբաժանումների կառուցման ու հիմնանորոգման ընթացքը, մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին արագաչափ ու տեսադիտարկման սարքերի տեղադրման գործընթացը, ոստիկանության թափանցիկ ու հրապարակային գործունեությունը, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների հետ համագործակցության սերտացումը և այլն:
Համալսարանականները ոստիկանության հետ համագործակցության մի շարք կոնկրետ առաջարկներ արեցին, մասնավորապես մայրաքաղաքային երթևեկության օպտիմալացման, համատեղ միջոցառումների կազմակերպման, պատանիների ֆիզիկական պատրաստության բարելավման ուղղությամբ, ինչին ի պատասխան Վլադիմիր Գասպարյանը հավաստիացրեց, որ ոստիկանությունը պատրաստ է գործընկերության՝ տրամադրելով իր մասնագիտական ներուժը, ինչպես և Կրթահամալիրի ու «Դինամո» մարզական համալիրի հնարավորությունները:
Որոշվեց ստեղծել համատեղ խումբ՝ համագործակցության ծրագրի նախապատրաստման համար:
Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանին նվիրեց ոստիկանության զինանշանը, իսկ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանին՝ ոստիկանական խորհրդանշանով անվանական ժամացույց: