ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.07.2013 11:39
Հանգամանքները պարզվում են
Հուլիսի 4-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի ապակյա շշով դյուրավառ նյութ է նետել ՀՀ Գլխավոր դատախազության շենքի դռան վրա և դուռը հրկիզել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ին, 1967 թ. ծնված Խաչատուր Ղ.-ն ապակյա շշով դյուրավառ հեղուկ է նետել ՀՀ Գլխավոր դատախազության պահեստային դռան վրա և այրել` պատճառելով նյութական վնաս:
Ժամը 23.30-ին Խաչատուր Ղ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: