ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.12.2012 11:36
Հանգամանքները պարզվում են
Դեկտեմբերի 26-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Նոր Նորքի 5-րդ զանգվածից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գոռ Հ.-ին, 1991 թ. ծնված Արամ Խ.-ին, 1987 թ. ծնված Հովհաննես Ս.-ին և ոստիկանության Նոր Նորքի բաժին են ներկայացրել անչափահասներ՝ 1955 թ. ծնված Հայկ Օ.-ին և 1995 թ. ծնված Խաչիկ Մ.-ին:
Պարզվել է, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Մառի փողոցի թիվ 4 շենքի մոտ, Մանուկ Ս.-ն մի խումբ երիտասարդների հետ մոտ 10 րոպե հայհոյել են, խանգարել հասարակական կարգը և կոտրել Գոռ Հ.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ապակիներն ու վնասել շարժիչի ծածկոցը:
Ձեռնարկվում են միջոցառումներ Մանուկ Ս.-ի և վերջինիս հանցակիցների անձերը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: