ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.07.2019 12:07
Մի քանի հոդվածների մեղադրանքով հետախուզվող Իրանի քաղաքացին հայտնաբերվեց

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացնելիս, հուլիսի 29-ին, ժամը 16.25, Էջմիածին քաղաքի հրապարակի հարակից այգուց բերման են ենթարկել ԻԻՀ 50-ամյա քաղաքացի Սաֆար Շ.-ին, որը հուլիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի, 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետի, 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին կետի և 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: