ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.10.2018 14:20
Գողության փորձի համար հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվեց

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 27-ին, ժամը 19.30-ին, Ավանեսով փողոցի թիվ 8/1 հասցեի մոտ հայտնաբերվել և Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1984 թ. ծնված Գիորգի Մ.-ն, որը հոկտեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձը) 1-ին մասի մեղադրանքով: