ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.08.2019 14:33
Հայտնաբերվեց մեքենայից գազի բալոն գողացողը

Օգոստոսի 12-ին, ժամը 09.30-ին, ոստիկանություն է զանգահարել Րաֆֆու փողոցի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը դռան ապակին կոտրել ու գողացել են շենքի բակում կայանված «Նիսանի» գազի բալոնը:
Մալաթիայի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Սևան քաղաքի բնակիչ 34-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի շնորհիվ հաջորդ օրը նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: