ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.10.2018 13:02
Հայտնաբերվեց Չարենցավան քաղաքի ավտոկայանում

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 9-ին, ժամը 12.10-ին, Չարենցավան քաղաքի ավտոկայանի մոտից հայտնաբերվել և հիվանդանոց է ներկայացվել 1994 թ. ծնված Դանիել Մ.-ն, որը հոկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 5-րդ մասի մեղադրանքով: