ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.11.2018 12:15
Հայտնաբերվեց Քարինջ գյուղում

«Զինանոց-2018» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 3-ին, ժամը 11.10-ին, Քարինջ գյուղից բաժին բերման է ենթարկվել 1955 թ. ծնված Սերյոժա Ա.-ն, որը հոկտեմբերի 24-ից Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով՝ դատաքննությունից խուսափելու համար: