ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.10.2018 13:30
Դատաքննությունից խուսափողը հայտնաբերվեց
«Հետախուզում ԱՊՀ» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 3-ին, ժամը 20.00-ին, Միկրոշրջան թաղամասի 35 շենքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Անիկ Մ.-ն, որը հոկտեմբերի 1-ից հետախուզվում ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 1-ին մասի մեղադրանքով՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատաքննությունից խուսափելու համար: