ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.11.2018 11:12
Հայտնաբերվեց Արտաշատում

«Զինանոց-2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 1-ին, ժամը 13.40-ին, Արտաշատ քաղաքի Ներսիսյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Վալտեր Ս.-ն, որը նոյեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184 հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 1-ին մասի մեղադրանքով: