ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.09.2019 12:32
Հայտնաբերված օտարերկրյա քաղաքացին հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Սեպտեմբերի 18-ին, ժամը 16.10-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացի 29-ամյա Վարուժան Ա.-ն, որը մայիսի 17-ից հետախուզվում է ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի մարզի Կրասնոդար քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմեդ նյութերի ապօրինի արտադրություն, վաճառք կամ տեղափոխումը) 1-ին մասի մեղադրանքով: