ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.07.2013 11:09
Հայտնաբերված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության
Հուլիսի 11-ին ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Տավուշի մարզային վարչության, Տավուշի քննչական բաժնի և Դիլիջանի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում մի շարք բնակարաններում կատարված խուզարկությամբ հայտնաբերել են՝
- «ՄՊ 27-Մ» տիպի երկփողանի որսորդական ողորկափող հրացան և 20 փամփուշտ,
- «ԼՄ-Պ-27-ԲՄ» տիպի որսորդական ողորկափող հրացան, «Արբալետ» տիպի զենք` 4 նետերով և 16 մմ տրամաչափի 21 փամփուշտ,
- «ՄՊ-27-ԵՄ» տիպի երկփողանի որսորդական հրացան` պատյանով, 8 փամփուշտներով, 2 հատ արջի մորթի,
- գազային ատրճանակի 9 մմ տրամաչափի 3 փամփուշտ,
- «ՄՌ 27-ՋՄ», «Բրաունինգ», «ՍԿՍ», «Բեննելի», «ՉԶ» տիպերի որսորդական հրացաններ, 12 մմ տրամաչափի 810 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի 196 փամփուշտ, 5.6 մմ տրամաչափի 1.000 փամփուշտ, 452 պարկուճ, 340 ճայթիչ, որսորդական 3 դանակ, որից 1-ը՝ ինքնաշեն, օպտիկական 2 սարք:
Հայտնաբերված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: