ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.02.2019 10:57
Ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Դավիթ Բեկի փողոցում

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ տվյալները իրացնելով, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ փետրվարի 13-ին, ժամը 16.00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցից բերման են ենթարկվել 31-ամյա Սևակ Ա.-ն, որը 2018թ. հունիսի 15-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 266 հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասի մեղադրանքով: