ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.09.2019 13:11
Ոստիկանները հայտնաբերեցին կողոպուտի և խարդախության համար հետախուզվողի

ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների հետ, սեպտեմբերի 4-ին, ժամը 11.30-ին, Երևան քաղաքի Հալաբյան փողոցի հարակից այգուց ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 24-ամյա Հովհաննես Խ.-ին, որը սեպտեմբերի 3-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 1-ին մասի և 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով: