ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.10.2018 12:27
Նոր-Նորքի ոստիկանները ժամեր անց հայտնաբերեցին կողոպուտը կատարողին
Հոկտեմբերի 19-ին, ժամը 18.10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն կողոպուտի վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Կինը հայտնում էր, որ րոպեներ առաջ, իրենց շենքի 2-րդ հարկում անհայտ անձը բացահայտ հափշտակել է ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է 13.000 դրամ, բջջային հեռախոս, նույնականացման քարտ և ակնոց՝ պատճառելով 64.000 դրամի վնաս:
Ոստիկանության Նոր-Նորքի բաժնից դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, նույն օրը, ժամը 18.50-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Գայի պողոտայի և Խուդյակովի փողոցի խաչմերուկից բերման ենթարկեցին 25-ամյա Մասիս Ն.-ին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է տուժողին պատկանող բջջային հեռախոսը:
Հարուցվել է քրեական գործ։
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Մասիս Ն.-ն ձերբակալվել է: