ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.09.2014 11:34
Հայտարարել է, որ թմրամոլ է
Սեպտեմբերի 15-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Շիրակի մարզային վարչության և Աշոցքի բաժնի ծառայողները, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Բորյան փողոցից բերման են ենթարկել 1986 թ. ծնված, նախկինում դատված Հովհաննես Մ.-ին, որի մոտ անձնական խուզարկությամբ, հայտնաբերվել և առգրավվել է 5 մլ տարողությամբ ներարկիչ` դեղին զանգվածով:
Հայտնաբերվածի վերաբերյալ Հովհաննես Մ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը՝ «պիրալգին» տեսակի դեղամիջոցից պատրաստված թմրամիջոց, որը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: