ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.01.2018 14:14
Հայտնաբերվեց Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Հունվարի 30-ին, ժամը 4.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Աշոտ Բ.-ն, որը 2017թ. նոյեմբերի 7-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-325 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: