ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.11.2018 15:39
Հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 26-ին, ժամը 16.45-ին, «Զվարթնոց» օդանավակայանում, Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ ժամանելուց հետո հայտնաբերվել և ժամը 20.20-ին բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Սերյոժա Ն.-ն, որը մայիսի 14-ից Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-363 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: