ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.08.2019 13:32
Հետախուզվողը հայտնաբերվեց Տաշիր քաղաքում

Ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 24-ին, ժամը 12.45-ին, Տաշիր քաղաքի Գորկու փողոցից ոստիկանության Տաշիրի բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Էդգար Թ.-ն, որը օգոստոսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-329 հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելուն հանցակցելը) 2-րդ մասի մեղադրանքով: