ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.05.2014 10:22
14-ամյա տղան հայտնաբերվել է

Ինչպես տեղեկացրել էինք` մայիսի 3-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ, Գավառի մանկատան սան Արևշատ Զախարյանի անհայտ կորելու մասին:
Մայիսի 16-ին, ժամը 21.35-ին, Գավառի մանկատան տնօրենը ոստիկանություն է հայտնել, որ նույն օրը, ժամը 21.00-ին, տղան հայտնաբերվել է Երևան քաղաքի Ջրվեժ թաղամաս տանող ճանապարհին, Բագրևանդ փողոցում գտնվող բենզալցակայանի մոտ:
Ա. Զախարյանը տեղափոխվել է «ՀՕՖ» երեխաների աջակցության կենտրոն: